Արդեն հայտնել ենք, որ այսօր ԵԿՄ վարչությունը նիստ է հրավիրել: Նիստին մասնակցում են ոչ միայն վարչության անդամները, այլև ազատամարտիկները:
Նիստի ընթացքում ազատամարտիկները լքեցին դահլիճը: Լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին, որ համաձայն չեն այն տեսակետի հետ, թե երկրապահը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործողություններով վարկաբեկվել է: «Երկրապահը ոնց կարա վարկաբեկվի, երկրապահը ես ու դու ենք, երկրապահ նշանակում է երկիր պահող: Մի մարդը չէ երկրապահ»,- ասաց ազատամարտիկ, նախկին հրամանատար Գագիկ Վարդումյանը:
Armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նշեց, որ նիստը ավարտվել է, սակայն համագումարի օրը չի որոշվել: Նա նշեց, թե նախաձեռնող խումբ է առկա և հենց այդ խումբն է հետագա քայերը անելու:
Միևնույն ժամանակ նա նշեց, թե ԵԿՄ-ն չպետք է նախագահ ունենա, փոխարենը լինի խորհուրդ, որի կազմի մեջ ընդգրկված կլինեն բոլոր մարզերից ներկայացուցիչները: