ԵԿՄ-ն դադարեցրեց վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր հրավիրվել էր Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչության նիստ, որի ընթացքում որոշվել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին:

Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը`նշելով, որ բուռն քննարկում են ունեցել: «Շատ բուռն քննարկումներ եղան, երևի ձայներ լսեցիք»,- ասաց նա:

Հրապարակում ենք նիստում ընդունված հայտարարությունը:

«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝

– խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,

– կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,

– վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»:




Լրահոս