
Այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը և սպասում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նրա հրաժարականի պահանջով: Այս պահին փակ է քաղաքապետարանի կենտրոնական մուտքը:
Տարոն Մարգարյանի հրաժարականի և ավագանու կազմը ցրելու պահանջով ցույցեր տեղի էին ունեցել նաև ավելի վաղ: Այս անգամ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը հիմնական պատճառը երեկ հրապարակված տեսանյութն է՝ նրա ունեցվածքի մասին: