ՏԵՍԱՆՅՈՒԹ. 4 տարի «Գյումրի-Գարեջուր» չեմ մտել. Սամվել Բալասանյանը` հայտնաբերված չարաշահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակեց, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, եւ ավելի քան 150 մլն` շահութահարկ: Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը:

Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ:

«Գյումրի-Գարեջուր» ընկերության նախագահը Գյումրու քաղաքապետի ավագ որդին է՝ Միսակ Բալասանյանը, իսկ ընկերության տնօրենը Գյումրու փոխքաղաքապետի եղբայրն է՝ Արշալույս Սանոյանը։ Վերջինս 2012 թվականի ՏԻՄ ընտրություններին ավագանու անդամի թեկնածու էր: Չարաշահումների մասով պարզաբանում է տվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս