Քառօրյային զոհված հերոսների ծնողները` Մանվել Գրիգորյանի շուրջ բարձրացած աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված գողությունը, որը կատարվել է Մանվել Գրիգորյանի և իր շրջապատի կողմից, մեզ խորը ցավ պատճառեց՝ մեր վիշտն ավելի բորբոքելով: Մենք՝ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներս, մեր ցասումն ու վրդովմունքն ենք հայտնում այս առիթով: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ հույս ենք հայտնում, որ այս աղմկահարույց և բարոյական ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող թալանը կբացահայտվի բոլոր մանրամասներով, և բոլոր մասնակիցները կկանգնեն օրենքի առջև: Ավելորդ չենք համարում նշել, որ միգուցե այդ մեկ փամփուշտը, մեկ բինտը, մեկ շտապ օգնության մեքենան, մեկ ամենագնացը կարող էին փրկել մեր տղաներից որևէ մեկի կյանքը, էլ չենք խոսում սննդի մասին:

Հարգելիʹ հայրենակիցներ, մենք դատապարտում ենք ինչպես այս, այնպես էլ ցանկացած տեսակի գողություն, որ կատարվել է բանակից: Մենք փոքրիշատե կմխիթարվենք միայն նրանով, որ պատժվեն բոլոր մեղավորները:

Հարգանքներով՝

ՀԵՐՈՍՆԵՐ

1.Արմենակ Ուրֆանյանի,
2. Ռոբերտ Աբաջյանի,
3.Անդրանիկ Զոհրաբյանի,
4.Քյարամ Սլոյանի ,
5.Սասուն Մկրտչյանի,
6.Մհեր Երզնկյանի ,
7.Վահե Զաքարյանի,
8.Նորիկ Գասպարյանի,
9.Ադամ Սահակյանի ծնողներ:

Հ.Գ. Հայտարարությունը բաց է և կարող են միանալ Հայոց աշխարհի համար նահատակ դարձած զինծառայողների հարազատները:




Լրահոս