
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամյավոր Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի առաջին փոխնախագահի պաշտոնից հեռանալուն եւ այն դիտարկմանը, թե փաստորեն Կարապետյանն անդամագրվել էր այդ կուսակցությանը միայն պաշտոնի համար։ Նա նշեց, թե չի խոսել Կարեն Կարապետյանի հետ և չգիտի, թե որն է եղել նրա դրդապատճառը։
Միևնույն ժամանակ նա տարօրինակ որակեց այդ ամենը՝ ասելով, թե նման երևույթներին շատ վատ է վերաբերում։
Մանրամասները՝ տեսանյութում: