
Հունիսի 25-ին՝ ժամը 13:45-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից ահազանգ է ստացվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։ Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախչել։
Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։