
«Զինված խմբի» գործով ամբաստանյալներից, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց:
Արմեն Բեկթաշյանը որոշեց փոխել Շիրխանյանի խափանման միջոցն ու անձնական երաշխավորությամբ ազատ արձակել:
Հիշեցնենք, որ նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: