
Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ուղերձում ասված է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Համոզված եմ՝ ուկրաինա-հայկական երկխոսության արդյունավետ շարունակման անհրաժեշտության մեջ՝ ի շահ մեր երկու պետությունների ժողովուրդների:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ»: