Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Սեբաստիան Վերոնը համեմատել է Լիոնել Մեսսիին Դիեգո Մարադոնայի հետ:
«Կարող եմ վստահաբար ասել, որ Մեսսին Մարադոնա չէ: Ինձ բախտ է վիճարկվել խաղալ երկուսի հետ էլ: Մարադոնան թիմի շարժիչն էր, այն մարդը, ում վրա կարող էիր հույս դնել: Իր հերթին Մեսսին համեստ տղա է:Նրան վիճարկված չէ առաջատար լինել:
Չեմ խոսում նրա տեխնիկական ունակությունների, այլ ավելի շուտ այն որակների մասին, որոնք կապված են նրա բնավորության հետ»,- Վերոնի խոսքը մեջբերում է «La Gazzetta dello Sport»-ը: