ՀՀԿ Գործադիր Մարմնի հունիսի 21-ի նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը թիմակիցներին հայտնել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը թողնելու մասին: Չնայած Կարապետյանը չի անդրադարձել կուսակցությունից ընդմիշտ հեռանալուն, սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործընթացները հենց դրան են տանում, եւ այս հայտարարությունն էլ սարերի հետեւում չէ:Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել:
Մասնավոր զրույցներում նրանք եւս նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին: Ավելին` նրանք նշում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել, գրեթե չի խոսել: Իսկ կուսակցության նախագահի առաջին տեղակալ էր կընտրվի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: