Վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանում ՓՄՁ-ները պաշտպանված են լինելու «կուլ գնալուց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի փոքր ու միջին ձեռնարկատիրության պաշտպանությանը, դրանց զարգացմանը, ոչ թե խոշորների կողմից «կլանմանն» ու «կուլ գնալուն»։ Սոցցանցի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայով կառավարությունում արդեն սկսվել են քննարկումներ, այս շաբաթվա ընթացքում կանցկացվի աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ՓՄՁ-ներին պաշտպանելու համար։ «Գաղափարներ կան, բանավեճ կա դրանց շուրջ, թե փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության որ մեխանիզմներն են հատապես արդյունավետ, որպեսզի կիրառենք ու ռեալ պայմաններ ստեղծենք ՓՄՁ-ների զարգացման համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կան հետաքրքիր գաղափարներ, որոնցից որոշների հանդեպ ինքն ունի համակրանք, բայց նախընտրեց չբարձրաձայնել դրանց մասին՝ սպասելով փորձագիտական քննարկումների եզրակացությանը։ «Ես ուզում եմ ուշադիր լսել մասնագետներին, փորձագետներին, որոշ գաղափարների նկատմամբ իմ համակրանքն ունեմ, բայց ուզում եմ փորձագիտական տեսակետն իմանալ այդ մասին»,-հավելեց Փաշինյանը։




Լրահոս