Էջմիածինը կին քաղաքապե՞տ կունենա. ո՞վ է հիմնական թեկնածուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածինը հավանաբար համայնքի կին ղեկավար կունենա: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման է ստորագրել, ըստ որի Դիաննա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Հիշեցնենք, որ համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը հրաժարական էր տվել հոր` Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներից հետո: Մենք տեղեկացանք, որ Դիաննա Գասպարյանը թեեւ կուսակցական չէ, սակայն «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաների եւ թավշյա հեղափոխության ժամանակ շատ ակտիվ է եղել եւ մտերիմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ:

Մենք տեղեկացանք, որ Դիաննան 30 տարեկան է, ապրում է հենց Էջմիածին քաղաքում եւ մինչեւ այս պահն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարությունում: Երեկվա նշանակումն արդեն այն բանի վկայությունն էր, որ ՔՊ-ն քաղաքապետի ընտրություններում սատարելու է հենց Դիաննա Գասպարյանին: Իր` քաղաքապետի թեկնածու լինելու շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Դիաննան խուսափեց պատասխանել` ասելով. «Երբ պաշտոնապես ներկայացվեմ աշխատակազմին, հրավիրում եմ մասնակցելու, սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս