«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր շարունակ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին տեսել են Արդշինբանկում՝ ղեկավարության մոտ մտնել-դուրս գալիս։ Բանկի աշխատակիցները խոսում են, որ նա հնարավոր է աշխատանքի անցնի իրենց մոտ:
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնին, որը զբաղեցնում էր Մհեր Գրիգորյանը՝ մինչեւ «Ծառուկյան դաշինքի» քվոտայով փոխվարչապետ դառնալը: Բանկից ոչ մի հստակ պատասխան չկարողացանք ստանալ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: