Ինչ ունեցվածք ունի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 1–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Խանդանյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու առանձնատուն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ 85 հազար եւ 100 հազար դրամների չափով: Դրամական միջոցներն էլ կազմել են 2 միլիոն 500 հազար դրամ: Որպես եկամուտների աղբյուր է ծառայել աշխատավարձը, որը կազմել է 4 միլիոն 130 հազար դրամ:

Խանդանյանը 2015–2016թթ. աշխատել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, որպես հաղորդակցության պատասխանատու, իսկ 2016–2018թթ.՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում, որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս