Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 22-ամյա Վլադիսլավ Կուլակով, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետեւանքով Վ. Կ.-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Նրանք ՌԴ զինվորականների հետ հատուկ տեխնիկայի եւ վերամբարձ կռունկի միջոցով կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածը ռուսական ռազմակայանի զինծառայող է, կրտսեր սերժանտ: