
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան ոչ-ոքի է խաղացել Մարոկկոյի հետ՝ 2:2:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսկոն, ով խփել է իսպանացիների առաջին գնդակը: Այդ գոլն առաջինն է կիսապաշտպանի համար աշխարհի առաջնությունում:
Հիշեցնենք, որ Իսպանիան խմբում զբաղեցրել է առաջին տեղը և 1/8 եզրափակչում կխաղա Ռուսաստանի հետ: