
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի քաղաքական նոր իրողությունից մինչև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացում և նոր բիզնես ծրագրերի իրականացում: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ Հայաստան է հրավիրել մեր երկրով հետաքրքրվող ավելի քան 140 հնդիկ գործարարի: Դեսպանը ողջունել է հայ-հնդկական գործարար կապերի հաստատմանն ուղղված նախաձեռնությունը՝ շեշտելով, որ Հայաստանի նոր իրողության պայմաններում տեսնում է գործակցության լայն հնարավորություններ:
Մանրամասները` տեսանյութում: