
Երեւանի քաղաքապետարանը ավելի քան երկու տասնյակ միլիոն դրամ է ծախսել շատրվանները բարեկարգելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 2800 ամյակի շատրվանների տարածքի բարեկարգման աշխատանքների շինարարական նյութերի ձեռքբերուման համար պայմանագիր է կնքել «Էֆֆեկտ գրուպ» ընկերության հետ: Իսկ բարեկարգման աշխատանքների եւ շինարարական նյութերի ձեռքբերման համար քաղաքապետարանը ծախսել է 22 մլն 808 հազար դրամ:
Ի դեպ, այս նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որն էլ ճանաչվել է հաղթող: Իսկ «Էֆֆեկտ գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին: