Մանվել Գրիգորյանի շրջապատը վախեցած է. անգամ համարանիշներն են փոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ Մանվել Գրիգորյանի հայրենի Արշալույս գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի շուրջ բացահայտումներից հետո նրա հետ փոխկապակցված մարդիկ վախենում են անգամ տանից դուրս գալ, իսկ նրան պատկանող բիզնեսներն էլ մի քանի օր շարունակ չեն աշխատում: Պատճառը հնչող սպառնալիքները, հնարավոր վենդետաներն են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վիճակն այնքան վտանգավոր է եղել, որ վերջիններս անգամ ավտոմեքենայի պետհամարանիշներն են փոխել: Գրիգորյանի շրջապատին պատկանող բոլոր ավտոմեքենաների եւ հեռախոսների համարները 045 թիվն են պարունակել, սակայն վերջին դեպքերից հետո բոլորը փոխել են իրենց պետհամարնիշները, որ իրենց վրա հարձակումներ չլինեն:




Լրահոս