Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։

Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին համահայկական նշանակության ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ:




Լրահոս