ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս օրերին հանդիպումներ է ունեցել Երկրապահ կամավորական միության տարբեր անդամների հետ, և վերջիններս իրեն առաջարկել են դառնալ ԵԿՄ նախագահ:
Միևնույն ժամանակ Արամ Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ կառույցի աշխատանքի հետագա ձևաչափը, ինչպես նաեւ կառավարման հետագա ձեւը պետք է որոշեն հենց ԵԿՄ-ականները` սպասվող համագումարի ժամանակ: Արամ Սարգսյանն ընդգծեց` պատրաստ է ամեն ինչ անել կառույցի հետագա կայացման համար ևս, անգամ բանագնաց լինել ԵԿՄ-ի և նոր իշխանությունների միջև:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Ինձ պարտադրում են դառնալ ԵԿՄ նախագահ․ Արամ Սարգսյան
Ինձ առաջարկել են դառնալ ԵԿՄ նախագահ․ Արամ Սարգսյան
Gepostet von Ժողովուրդ օրաթերթ am Dienstag, 26. Juni 2018