
Հունիսի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքենան Լուսառատ գյուղից Փոքր Վեդի գյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես 124» մակնիշի ավտոմեքեան ամբողջովին այրվել է։
Վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։