Ամառային Բիզնես Դպրոց 2017-ի սաներն ուսումնական այց են կատարել Հայաստանում Beeline-ի կենտրոնական գրասենյակ և ծանոթացել ընկերության աշխատանքին։
Շուրջ 40 երիտասարդ, ովքեր իրենց ապագան կապում են բիզնեսի կամ ՏՏ ոլորտի հետ, այցելեցին ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը, հետևեցինօպերատորների աշխատանքին, եղան մարքեթինգի և PR-ի ծառայություններում, ինչպես նաև զրուցեցին ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
Երիտասարդները տեսան, թե ինչպես են ընկերությունում ստեղծվում պրոդուկտներն ու առաջարկները, ինչպես են ապահովվում հասարակայնության հետ կապերը և ծանոթացան ընկերության աշխատակիցների առօրյայի ու աշխատանքային պայմանների հետ։
«Մենք միշտ ուրախ ենք տեսնել պայծառ երիտասարդ դեմքեր մեր գրասենյակում և շատ ենք գնահատում նրանց հետաքրքրությունը մեր ընկերության նկատմամբ։ Մենք երիտասարդներին փոխանցելու ահռելի փորձունենք և միշտ երջանիկ ենք դա անել այն հուսով, որ այդ գիտելիքները մի օր կծառայեն իրենց ապագա կարիերայի կառուցմանը և նրանց կյանքըկդարձնեն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ․ ամռանն ակտիվ երիտասարդության համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը։ Դասընթացների շրջանակում մասնակիցներն այցելում են երկրի խոշոր ընկերություններ՝ գործնական կապեր ստեղծելու նպատակով։
Ավելացնենք նաև, որ Ամառային Բիզնես Դպրոցն արդեն անցկացնում է 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը։