ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Տղամարդը կրակել է եղբոր հրացանով. Մալաթիայում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի լույս 26-ի գիշերը՝ 0 ժամ 15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն և կրակոցներ են։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում ապրող 38-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության մի շարք սորաբաժանումների ծառայողներ պարզել են, որ Շահումյան 4-րդ փողոցում վեճ է տեղի ունեցել հարևանների միջև։ Նախնական տվյալներով՝ վեճի ընթացքում Հրաչյա Գուլակյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, եղբոր հրացանով կարկոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ 38-ամյա տղամարդը մարմնական վնասվածք է ստացել։

Քրեական հետախույզները 24-ամյա Գուլակյանին հայտնաբերել և բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Հայտնաբերվել և առգրավվել է նաև որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։

Դեպքի վայրի հարևանությամբ հայտնաբերել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վրա արնանման հետքեր կային։ «Մերսեդեսը» բախվել էր տներից մեկի պարսպին։ Դեպքի հետ վթարի առնչությունը դեռևս պարզվում է։
Կատարվածի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։




Լրահոս