
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը փորձել է հերքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի:
«Իմ մասով կարող եմ ասել, որ նման զանգեր, նման հրահանգներ ես ինքս չեմ ստացել, ես ինքս չեմ ընդունել, եւ եթե դատավորը իր էության, իր ներսում ունի անկախություն, այսինքն նա սովոր է անկախ գործել եւ սովոր է իր անկախ գործողությունների պատասխանատուն լինել, անկախ նրանից` որեւէ զանգ կլինի, անկախ նրանից` որեւէ զանգ չի լինի, մեկ է, այդ դատավորը սովոր է աշխատելուն` անկախ օրենքին եւ իր ներքին համոզմունքին համահունչ»,- ասել է նա: Մյուս կողմից, սակայն, Խունդկարյանը նշել է. «Եթե վարչապետը ասել է ինֆորմացիաներ ունի, իրեն ինֆորմացիաներ են հասել, ուրեմն ինչ-որ բազա ունի, փաստական հիմք ունի, բայց իմ մասով, եթե հարցնում եք, ես նման նեղսրտություն չեմ ներկայացրել որեւէ տեղ, որեւէ ատյանում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: