Զինդատախազներն ընդդեմ քննիչների. ծանր հետևանքներ առաջացրած հանցագործության գործը նոր ընթացք ստացավ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը` պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերնագրով հրապարակումից հետո ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել, սակայն արդեն 2018 թվականի հունիսի 18-ին քննիչը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Բայց արի ու տես, որ պատմությունն այսքանով չի ավարտվել. զինվորական դատախազությունում համամիտ չեն եղել ու իրավական գործընթաց են սկսել:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբ` վերացվել է քննիչի որոշումը, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Հետաքրքիր է` դատախազության այս որոշումից հետո ի՞նչ ընթացք կստանա քրեական գործը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս