«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարևաննե՞ր են։ «Սերժ Սարգսյանը՝ այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում»։Հանդիպե՞լ են միմյանց։ «Տեղեկություն չունեմ»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերով խորհրդական Արսեն Խառատյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է նաև մի օր ղարաբաղյան հարցով բանագնաց դառնա Սերժ Սարգսյանը, Եղոյանն ասաց, որ Խառատյանը վարչապետի խորհրդականն է, կարող է տարբեր հարցերի շուրջ տարբեր խորհուրդներ տալ, պրն Փաշինյանը համադրում է բոլոր խորհուրդները, կայացնում որոշում․ «Կոնկրետ դեպքում վարչապետի համար այդ տարբերակն ընդունելի չէ»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: