Պետությունը կվճարի դատավորների բնակարանի վարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությունը դատավորներին բնակարանի վարձի փոխհատուցում կտա: Նախագծի համաձայն՝ իր բնակավայրից դուրս դատավոր նշանակված անձը Երեւանում կստանա 100 հազար ՀՀ դրամ, իսկ, իսկ այլ վայրերի դեպքում՝ 70 000 դրամ:

Կառավարության նիստում նախագիծը զեկուցելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախագծի համաձայն՝ բնակվարձի գումարը փոխհատուցվում է Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դատավորի դիմումի հիման վրա: Որոշումը, եթե ընդունվի, ապա օրենքը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից:




Լրահոս