ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին Երևանում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական և առևտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության հանձնման արարողությունն Ադրբեջանին:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:




Լրահոս