Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը: Այն կներկայացնի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը:
Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:
Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1: