
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանը Երևանի Ելք խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցելով` հրապարակել էր տեղեկություն, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն չի հրապարակվում:
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, թե նման տեղեկատվություն չկա, և ինքը չի հաստատում այդ հրապարակման մեջ նշված տեղեկությունը:
Բացի այդ, Արթուր Գևորգյանը փոխանցեց, որ այսօր Տարոն Մարգարյանը հանդիպում է ունեցել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետի հետ և հիշեցրեց, որ երեկ նա բացակայում էր միայն վատառողջ լինելու պատճառով: