«Itasportpress»-ի տեղեկություններով «Չելսին» առաջարկ է կատարել ԲԿՄԱ-ին՝ Ալեքսանդր Գոլովինին ձեռք բերելու համար:
Լրատվականի տեղեկություններով, «կապույտները» պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 23 մլն եվրո: Սակայն ԲԿՄԱ-ն պահանջում է առնվազն 30 մլն: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Յուվենտուսը» «բանակայիններին» առաջարկել է 19 մլն եվրո Գոլովինի համար:Ինչպես նաև խոստացել էին Գոլովինի ապագա տրանսֆերից ևս 10 տոկոս հատկացնել:
Գոլովինը ներկայումս Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցում է ԱԱ-2018-ին, իսկ նրա ապագան պարզ կդառնա դրա ավարտից հետո: