Հայկ Դեմոյանը փորձում է շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանի գրառմանը:

«Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենի հետ, պարոն Դեմոյանը, ով, այս ստատուսներից երևում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում»,-ասաց նա, հավելելով, որ  Դեմոյանը փորձում է այս ամենից շոուներ սարքել, որը նրա մոտ չի ստացվի:

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի՝ խայտառակ փաստեր ներկայացնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց. «Թե՛ Հովհաննես Հովհաննիսյանը, թե՛ ես մութ պատմություններ չունենք, և որևէ մութ պատմություն չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկ Դեմոյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա խոստացել էր այդ պաշտոնյաների մասին ուշագրավ բացահայտումներ անել:




Լրահոս