«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ավշար ջուր» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել հանքային ջրի արդյունահանման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն: Ավելին` ընկերությունը ԲՆ-ի կողմից ստացել է դրական եզրակացություն: Սակայն նկատենք, որ դրական եզրակացությունը նշված ընկերությունը ստացել է այս տարեսկզբին: Եւ զարմանալի չէ, քանի որ ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը ստեղծվել է անցած տարվա օգոստոսի 28-ին, իսկ հիմնադիրը նույն ինքը Արայիկ Գրիգորյանն է: Նշենք, որ Վեդու հանքային ջրերի հանքավայրը գտնվում է Արարատի մարզում` Վեդիից 2-3 կմ հեռավորության վրա` «Բորոտաղբյուր» կիրճում: Ըստ ԲՆ-ի` հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումները իրականացվել են Դաշտաքար գյուղում, բնակիչները եւ համայնքի ղեկավարությունը տվել են իրենց համաձայնությունը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: