
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների նախաձեռնողները որոշել են նոր թափով սկսել պայքարը։ Շաբաթ օրը, երեկոյան ժամը 6-ին հանրահավաք է նշանակվել Էջմիածնի կենտրոնական հրապարակում։
Հիշեցնենք, որ նախաձեռնողների շարքում է Գայանե վանքի վանահայր հայր Կորյունը։
Տեղեկություններ կան, որ եթե հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի, ապա եպիսկոպոսները ևս կմիանան ժողովրդին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: