
Այսօր Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Նրա ելույթից հետո միջադեպ է գրանցվել պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի և Խանումյանի միջև: Երկու պատգամավորները միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել: