ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունը կրկին արտոնություն ստացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում եւս մեկ անգամ արտոնություն տրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «ՎԱԲԱ» ընկերությանը: Նախ հիշեցնենք, որ նման արտոնություն «ՎԱԲԱ» ընկերությունը ստացել էր նաեւ կառավարության նախորդ նիստում: Իսկ այսօրվա նիստում տրվելիք արտոնությունը վերաբերում է մաքսատուրքերին:

Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ի դեպ, իսկ պատկերացնո՞ւմ էիք՝ ՀՀԿ իշխանության օրոք ընդդիմադիր որեւէ մեկը բիզնես ունենար, ավելին՝ կառավարությունն էլ արտոնություններ տար: Իհարկե, ո՛չ: Իսկ հիմա ՀՀԿ-ն իրեն ընդդիմադիր է հռչակել, բայց օգտվում է արտոնություններից:




Լրահոս