Հուլիսի 1-ից վարորդների համար Հայաստանից դեպի Վրաստանի Հանրապետություն մուտք գործելու նոր կանոններ կգործեն: Վրաստանում կարգելվի ուրիշի ավտոմեքենան առանց համապատասխան լիազորագրի վարելը: Ընդ որում, այն կարգելվի ոչ միայն վրաստանցիներին, այլեւ օտարերկրյա քաղաքացիներին:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն վարորդները, որոնք մտադիր են Վրաստան մեկնել ուրիշի ավտոմեքենայով, պարտադիր պետք է իրենց հետ ունենան տվյալ մեքենայի սեփականատիրոջ լիազորագիրը, որտեղ նշված կլինի, որ ինքը իր մեքենան վստահում է վարորդին: Այն պետք է անգլերենով գրված լինի, եւ հնարավոր է ձեռք բերել նոտարական գրասենյակից: Սակայն այս արգելքը խիստ զայրացրել է հայաստանցի վարորդներին, քանի որ այդ պատճառով իրենք ստիպված են լինելու ավելորդ թղթատարություն անել: