ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձորում

Վանաձորի թիվ 15 մանկապարտեզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ավարտական հանդեսի ժամանակ դահլիճի առաստաղից սվաղի մեծ կտորներ են թափվել, բարեբախտաբար, երեխաները այլ հատվածում են գտնվել: Մանկապարտեզի տնօրեն Մարիամ Սաղաթելյանի խոսքով՝ մանկապարտեզը վերջին անգամ վերանորոգվել է 2006թ.-ին:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ո՞ր տեսակի ավանդները չեն երաշխավորվում։ Որո՞նք են չերաշխավորվող ավանդները։

Մանուշակ Հարությունյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
1. պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
2. պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին,
3. ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
4. սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
5. ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ի՞նչ կարգով է կնքվում աշխատանքային պայմանագիրը։

Նարինե Հակոբյան (33 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:(Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)։

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Հավելենք, որ զորակոչային տարիքի եւ ժամկետային զինվորական ծառայություն չանցած արական սեռի ՀՀ քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս պահանջվում է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական հաշվառման մեջ գտնվելու, ժամկետային զինվորական ծառայությունից ազատված լինելու կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան տեղեկանք: Ի դեպ, աշխատանքի ընդունելիս արգելվում է պահանջել այնպիսի փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով: Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր եւ նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր։




Լրահոս