
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վարչապետին առընթեր հանձնաժողովՆ այսօր երկրորդ նիստն է անցկացրել: Նիստի ժամանակ որոշումներ են կայացվել նաև նոր ընտրակարգի անցնելու և կուսակցությունների ու դաշինքների համար խորհրդարան անցնելու անցողիկ շեմի վերաբերյալ: Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց: «Հանձնաժողովն ամրագրել է, որ ընտրակարգը պետք է լինի ամբողջովին համամասնական՝ փակ ցուցակներով։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների և դաշինքների համար իջեցվելու է 1%-ով»,- նշեց Արարատ Միզոյանը։
Օրակարգի մյուս հարցերին հանձնաժողովի անդամները անդրադառնալ չեն հասցրել ու դրանք կքննարկեն հաջորդ նիստին։ Հավելենք, որ Գործող Ընտրական օրենսգրքում խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոս: