«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դեռեւս գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Դուք ցանկություն ունե՞ք նորից աշխատելու` որպես ՀԽ նախագահ:
-Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է…ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում:
-Այսինքն` Դուք ցանկություն ունեք խորհրդարանում լինել որպես պատգամավոր:
-Ո՛չ, եթե կուսակցությունն ընտրություններին մասնակցի եւ նույնիսկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարի, դժվար թե ես համաձայնեմ պատգամավոր աշխատել: Բայց ես շատ կուզեի, որ մեր կուսակցությունն իր գաղափարախոսությամբ եւ կադրերով ներկայացված լինի Ազգային ժողովում:
Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։