ՀՔԾ նախին պետը պատրաստ է օժանդակել մարտի 1-ի բացահայտմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա Հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման անհրաժեշտության մասին: «Ժողովուրդ» օրաթերթը Մարտի 1-ի գործով իրականացվող լայնածավալ աշխատանքների, ինչպես նաեւ մտավախությունների մասին զրուցեց ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ:

-Խոսք գնաց նորանշանակ պետի կողմից հնարավոր բացահայտումների մասին, Դուք` որպես նախկին ՀՔԾ պետ, մտավախություն չունեք հայտնվելու ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում, օրինակ, աղմկահարույց սպանությունը կոծկելու համար:

-Իհարկե ո՛չ, ես ուրախ կլինեմ, ընդհակառակը, կօժանդակեմ, եթե, իհարկե, կարիքը կա:

– Երբեմն գործի ողջ էությանը տիրապետելով` Ձեզ` որպես ՀՔԾ նախկին պետի, հարց տվե՞լ եք` ով էր այս ամենի պատասխանատուն` Սերժ Սարգսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, ի վերջո իրավիճակ է փոխվել:

– Այնքան լավ է, որ իրավիճակ է փոխվել, Ես շատ ուրախ եմ, որ փոխվել է, երեւի ամենաուրախ մարդկանցից մեկը ես եմ, որ իրավիճակ է փոխվել, եւ ուրախ կլինեմ, որ նոր քննչականի պետը կարողանա խմբեր ստեղծել, կազմակերպել, քննություն իրականացնել եւ բացահայտել, ես էլ կասեմ` ինչ լավ է, ու կուրախանամ, ու մենք էլ կիմանանք իրական պատկերը, եթե նման բան կա:

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս