
«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին 16 տարի շարունակ Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալուց հետո հեռանում է Անգլիայի առաջնությունից:
Ամերիկյան «Դի Սի Յունայթեդ» ակումբը «twitter»-ի պաշտոնական էջով հայտարարել է 32-ամյա անգլիացու տեղափոխության մասին:
Վաշինգտոնյան ակումբը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացրել է Ռունիին:Անգլիացին ստացել է 9 համարի մարզաշապիկը:
Նա մինչ այդ հանդես է եկել «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: