ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

Դիզայներ Բիայնա Մահարին շապիկներ է պատրաստել, որոնց «ոգեշնչման աղբյուր» են հանդիսացել ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) վերջին գործողությունները: Շապիկների մի քանի տարբերակներ կան` ՀաղթԱԱԾ, ԶարմացԱԱԾ, ՈգեւորվԱԱԾ: Փաստորեն «դուխով» կարգախոսը վերածվում է «ԱԱԾ» կարգախոսի:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ովքե՞ր իրավունք ունեն օգտվել պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի անվճար վիրահատությունից:

Միքայել Գեւորգյան (51 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման հիմք է հանդիսանում ինվազիվ սրտաբանական բժշկական ծառայություններ իրականացնող բժշկի հետեւյալ ախտորոշումը` «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլեւացիայով: Հիմք` ՀՀ առողջապահության նախարարի դեկտեմբերի 2014թ. թիվ 3085-Ա հրաման:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սրտամկանի ինֆարկտը սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով եւ սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն է: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ 40-60 տարեկանում: Սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետեւանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը գտնվում է հղիության եւ ծննդաբերության, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա նա կարո՞ղ է օգտվել իրեն հասանելիք սոցփաթեթի ծառայություններից: Խնդրում եմ նաեւ նույնը տեղեկացնել ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ:

Լիաննա Մխիթարյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող անձինք չեն օգտվում Սոցիալական փաթեթից: Սակայն աշխատանքի վերադառնալուց անմիջապես հետո կարող են օգտվել սոցիալական փաթեթից, եթե նախքան հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ գնալը ունեցել են տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ:
Միաժամանակ հայտնում ենք, որ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող անձինք օգտվում են սոցիալական փաթեթից, քանի որ նրանք զբաղեցնում են հաստիքացուցակով նախատեսված հաստիք: Հարկ է նշել, որ նրանք եւս պետք է բավարարեն տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի` վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու պայմանը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է 11.000 դրամ: Սոցիալական փաթեթը ամսական գումար է, որը տարեկան կտրվածքով կազմում է 132.000 ՀՀ դրամ: Ի դեպ առողջապահական փաթեթն աշխատողների համար պարտադիր պայման է, որի արժեքը տարեկան կազմում է 52000 դրամ:




Լրահոս