
«Ժամանակ» թերթը գրում է. ««Եթե հասարակությանը և հեղափոխության գործին խիստ անհրաժեշտ լինի, ես կարող եմ 3-4 օրում Ընտրական օրենսգրքի նոր տարբերակ ներկայացնել»,- պատասխանելով մեր հարցին, թե երբ ի վերջո պատրաստ կլինի նոր Ընտրական օրենսգիրքը՝ հայտարարեց դրա ստեղծման աշխատանքային խմբերից մեկի ղեկավար Դանիել Իոնիսյանը: Բայց դատելով այն հանգամանքից, որ Հայաստանում արդեն առնվազն երեք աշխատանքային խումբ կա, որոնք զբաղված են Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, կարող է 3-4 ամիսն էլ բավարար չլինի:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: