Ինչ հանգուցալուծում կստանա գազի ներտնային սպասարկման ծառայության շուրջ քննարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ շարունակում է քննարկումները գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները, չնայած, որ նախարարությունը պետք է հունիսի վերջին կառավարությանը ներկայացներ առաջարկությունների փաթեթը: Նշենք, որ այս գործառույթը իրականացնում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ չէ, այն դեռ մշակվում է:

Հավանաբար առաջարկությունների փաթեթը հուլիսի առաջին տասնօրյակում կներկայացվի կառավարությանը: Ի դեպ, առաջարկությունների փաթեթի մեջ ներառված են լինելու նաեւ գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման եւ ստացված գումարները պետական բյուջե ուղղելու հարցերը: Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի այս հանձնարարականը անակնկալ է եղել ե՛ւ նախարարության, ե՛ւ «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողների համար:




Լրահոս