15-ամյա տղային կախված վիճակում անչափահաս եղբայրն է հայտնաբերել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արփի համայնքի Աղվորիկ բնակավայրում անասնագոմում 15-ամյա տղայի կախված դի է հատնաբերվել: Գյուղական բնակավայրի վարչական ղեկավար Նար Ղարիբջանյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ  տղային առաջինն անչափահաս եղբայրն է հայտնաբերել: Ամբողջ օրը երկու եղբայր դաշտում են եղել, հետո տուն են վերադարձել, եղբայրներից մեկը, ում կախված են հայտնաբերել, տանից դուրս է եկել, հետո մի քանի ժամ անց նրան հայտաբերել են:

Վարչական ղեկավարը նաեւ փոխանցնեց որ տղան ապրում էր մոր եւ խորթ հոր հետ, նա առողջական խնդիրներ է ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2003 թվականին ծնված տղան ինքնասպանություն է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս