
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, թե խորհրդարան մտնելու անցողիկ շեմը պետք է ավելի նվազեցվի և կուսակցության համար դառնա 3 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 5։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե միանշանակ ճիշտը հարյուր տոկոս համամասնականի անցնելն է։
«Ես կարծում եմ, որ ճիշտը 3 և 5 տոկոսն է։ Մենք ուշադիր հետևում ենք, թե մյուս կուսակցություններն ինչ են առաջարկում։ Ես կողմ եմ, որ գրավն առհասարակ հանվի», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան