
Հունիսի 29-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սարի թաղի 1-ին փողոցի տներից մեկից սնկային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1984 թ. ծնված Ռուզան Ու.-ն և 1954 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն, որոնք հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, նշված հասցեում կերել են իրենց հավաքած և պատրաստած սունկը:
Կատարվում է քննություն: